Կալանավորը չի ընկել. Նրան դանակահարել և ծեծել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. Անի Սամսոնյան (տեսանյութ)
Այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված կալանավորի հարցին և ասաց. «Ըստ մեր տեղեկությունների` կալանավորին դանակահարել և ծեծել են ՔԿՀ-ում, որի պատճառով նա չի մասնակցել իր գործով դատական նիստին»:
Նրա խոսքով` մինչդեռ հիմնավորում են, որ այս կալանավորը խցում ընկել է. «Բայց թույլ տվեք, որ ես չհավատամ, քանի որ նույնիսկ լուրջ հիվանդությունների դեպքում հազարավոր զանգեր են պետք կալանավորին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: