Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3-ի
Ֆրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու երրորդ դեպքը: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Վարակակիրը Վրաստանի քաղաքացի է, ով վերջերս է վերադարձել Իրանից: Նշվում է, որ նա շփվել է կորոնավիրուսով վարակված առաջին վրացու հետ, ով իր հերթին եկել է Ադրբեջանից:
Հիշեցնենք, որ այս պահին Վրաստանում մոտ 150 մարդ գտնվում է կարանտինում: