«Դա սարքված տեսանյութ է». ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը՝ ՀՀ-ում ենթադրյալ ադրբեջանցու տեսանյութի մասին (վիդեո)
ԱԱԾ–ն անում է ամեն բան, որպեսզի չեզոքացնի այն սպառնալիքները, որոնք կան։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրենի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյանը։
«Ցանկացած տեսանյութ հիմա էլ կարող ենք տեղադրել և կողքից իբրև ադրբեջանցի է զրուցում և այդպես մեկնաբանենք։ Դա սարքված տեսանյութ է եղել և իրականությանը չհամապատասխանող, իհարկե դրա վերաբերյալ մենք մեր եզրակացությունը կտանք և կլուսաբանենք»,- ասաց Մարտիրոսյանը։