WhatsApp-ը կորցրել է առավել մեծ ժողովրդականություն վայելող հավելվածի կարգավիճակը
WhatsApp-ը հունվարին դադարել է լինել աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող շարժական հավելվածը՝ տեղը զիջելով TikTok-ին: Այդ մասին հայտնել է GizChina-ն՝ վկայակոչելով SensorTower վերլուծական ընկերության հետազոտությունը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
TikTok-ի և նրա Douyin չինական տարբերակի ներբեռնումների միագումար թվաքանակը 2020 թվականի հունվարին կազմել է 104 միլիոն: Գոյության ողջ ժամանակաշրջանում հավելվածը տեղադրել է 1,82 միլիարդ օգտատեր: TikTok-ն առավել մեծ պահանջարկ է վայելում Հնդկաստանի, Չինաստանի, Բրազիլիայի և ԱՄՆ-ի բնակիչների շրջանում:
TikTok-ը ByteDance չինական ընկերության կողմից ստեղծված հարթակ է կարճ տեսանյութերի ստեղծման համար: