Վրաստանի պաշտպանության նախարարն այսօր կժամանի Հայաստան
Երկօրյա պաշտոնական այցով այսօր Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Ժամը 16.00-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդես կգան այցի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: