Էրդողանը նշել է իր և Պուտինի հանդիպման վայրն ու օրը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ավելի վաղ ներկայացրած իր և Պուտինի հանդիպման մասին:
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից: Էրդողանը նշել է,որ հանդիպումը կկայանա Ստամբուլում՝ մարտի 5-ին: Նա ընդգծել է,որ բանակցություններ են ընթանում հանդիպման ֆորմստի շուրջ. հանդիպումը կարող է կայանալ 2 կամ 4 երկրների նախագահների ֆորմատով:
Էրդողանը հավելել է նաև, որ Անկարան չի պատրադտվում թողնել իր դիրքերն Իդլիբում: