Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի արևելքում գրանցվել է 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Երկրաշարժը գրանցվել է երեկոյան 23:00-ին՝ Մալաթիա քաղաքից 40 կմ հեռավորության վրա: Ավերածությունների ու տուժածների մասին դեռ տեղեկություն չկա:
Հիշեցնենք,որ ձետրվարին Թուրքիայեւմ գրանցվեց ևս մեկ երկրաշարժ,ինչի հետևանքով զոհվեց 9 և վիրավորվեց 37 մարդ: