2020-ի կերպարվեստի պետական մրցանակը շնորհեք Գերման Ավագյանին. Նաիրա Զոհրաբյանի կոչը վարչապետին և նախագահին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ես միանում եմ Սահակ Պողոսյանի չելենջին եւ դիմում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նախագահ Արմեն Սարգսյանին։
2020 թվականի կերպարվեստի պետական մրցանակը շնորհեք Գերման Ավագյանին։
Գերմանի լուսանկարները ասես մեր երակներով հոսող արյունը լինի»: