ԱՄՆ-ն Հնդկաստանին կվաճառի 3 միլիարդ դոլարի զենք․ դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Հնդկաստանը պայմանագիր է կնքել Ամերիկայի հետ, ըստ որի ԱՄՆ-ն պետք է վաճառի իրենց 3 միլիարդ դոլարի զենք։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Նա ընդգծել է, որ զինատեսակների ցանկում են AH-64 «Apache» և MH-60 ուղղաթիռներ։ Սրա հետ մեկտեղ ամերիկացի ու հնդիկ զինվորականները միասին զորավարժությունների ու դասընթացների կմասնակցեն։
Թրամփն ընդգծել է նաև, որ Դելին ու Վաշինգտոնը միասին կարող են պայքարել իսլամական ահաբեկչական խմբավորումների դեմ։