Կրիշտիանու Ռոնալդուն շարք է վերադարձել
Թուրինի «Յուվենտուս»-ը ներկայացրել է Իտալիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Սպալի» հետ հանդիպմանը հայտագրված ֆուտբոլիստների ցանկը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Թիմի կազմ է վերադարձել Կրիշտիանու Ռոնալդուն, ով բաց էր թողել «Բրեշիա»-ի դեմ հանդիպումը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն գլխավոր մարզչի կողմից ստացել էր հանգստի իրավունք։