Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է ժողովրդական արտիստ, անվանի հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը: