Չինաստանում 1 օրում 118 մարդ է մահացել կորոնավիրուսից
Չինաստանում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 118 մարդ: Եվս 889 հոգի վարակվել է հիվանդությամբ: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Մոտ 18260 մարդ բուժվել ու դուրս է գրվել հիվանդանոցից:
Կորոնավիրուսը տարածվում է Չինաստանի մի շարք այլ բնակավայրերում:
Հիշեցնենք, որ վիրուսի հետևանքով մահվան դեպք գրանցվել է նաև Իրանում: