Լարված իրավիճակ Սիրիայում. Գոլանի բարձունքից հրթիռակոծվել է Դամասկոսը
Սիրիայի հակաօդային պաշտպանությունը խոցել է Դամասկոսի վրա արձակված հրթիռները: Այս մասին հաղորդում է սիրիական Ikhbariya հեռուստաալիքը:
Ըստ ալիքի՝ հրետակոծությունն իրականացվում է Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Գոլան բարձունքների տարածքից, որը գտնվում է իսրայելական վերահսկողության տակ:
Մինչ այժմ սիրիական կողմը տեղեկատվություն չի տրամադրել այն մասին, թե ովքեր են հարձակվում մայրաքաղաքի վրա: