Իդլիբում սիրիական բանակը շրջապատել է թուրքական ռազմական դիրքերը
Սիրիական բանակը Իդլիբում շրջապատել է թուրքական չորս դիտորդական կետ և երկու ռազմական դիրքեր: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախարարը նշել է, որ թուրքական զորքերը մտադիր չեն մարզում թողնել իրենց դիտորդական 12 կետերից որևէ մեկը, զինվորները կմնան և «կշարունակեն առաքելությունը»:
Ըստ նրա, թուրք զինվորականներին հանձնարարվել է կոշտ պատասխանել սիրիական բանակի կողմից կատարվող գործողություններիին: