Եթե արտակարգ իրավիճակ է, նվիրատվություն են բերում, ասենք՝ չէ՛, կամ պետք է հրապարակենք, կամ թող մարդիկ մեռնե՞ն․ Զոհրաբյան (տեսանյութ)
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը համաձայն է առաջին ընթերցմամբ կողմ քվեարկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, եթե ԼՀԿ-ն համաձայն է այն երկրորդ ընթերցմանը ներկայացնել փոփոխություններով։ Այդ մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է համայնքի ավագանուն օժտել իր որոշմամբ նվիրատվության ընդունմանը հավանություն տալու իրավասությամբ այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված։
«Հիմա եթե էպիդեմիա է, կամ արտակարգ իրավիճակ է ու սփյուռքից նվիրատվություն են բերում, ասենք՝ չէ՛, կամ քո անունը պետք է հրապարակենք, կամ քո նվիրատվությունը հետ տար, թող մարդիկ էնտեղ մեռնեն»,- նշեց Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում