ԱՄՆ-ում նախագահի Դեմոկրատական թեկնածուները լքեցին ընտրապայքարը
Կոլորադոյի սենատոր Մայքլ Բենեթը և ձեռնարկատեր Էնդրյու Յանգը հայտարարել են, որ չեն մասնակցելու Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններին: Այդ մասին հայտնում է CNN- ը:
Յանգը բացատրել է, որ այդ քայլին է դիմել, քանի որ հաղթելու շանս չունի:
Իր հերթին, Բենեթն իր ելույթի ընթացքում, որը հեռարձակվում էր ABC-ի կողմից, ասել է, որ քարոզարշավը դադարեցնելու որոշումը տեղին է: