ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նոր ղեկավար ունի
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ունի նոր ղեկավար. բաժնի պետ է նշանակվել Արամ Վանիկի Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնում են Քննչական Կոմտեի ֆեյսբուքյան էջից:
Մինչ այդ Նաիրա Հարությունյանը հայտնել էր, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ դադարեցնում է ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պատասխանատուի աշխատանքը: