Մխիթարյանն ամենայն հավանականությամբ խաղադաշտ դուրս կգա «Բոլոնյաի» հետ խաղում
Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ Իտալիայի առաջնության հերթական տուրում՝ «Բոլոնյաի» հետ կայանալիք հանդիպմանը։
Այս մասին խոսել է հռոմեական թիմի մարզիչ Ֆոնսեկան, ով ընդգծել է, որ Մխիթարյանը պատրաստ է և նա կարող է փոխարինել Պելեգրինիի, ով որակազրկված է։
Հիշեցնենք, որ «Ռոմա»- «Բոլոնյա» խաղը կկայանա վաղը՝ 23։45-ին։