Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա վիրավորՄիջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Հասարակություն

Քաղցկեղը հաղթահարած մարդկանց բազմաթիվ պատմություններ ունենք. Հայկուհի Գյոկչյան

«Ես ուռուցքաբան եմ և ես քարոզելու եմ, որ հավատը բժշկի և սեփական ուժերի նկատմամբ բուժման գրավականն է»…

«Ես իրավաբան եմ և ես քարոզելու եմ անծուխ Հայաստան կարգախոսը, որպես քաղցկեղի դեմ պայքարի միջոց»…

« Ես ուսուցչուհի եմ և ես ուսուցանելու եմ քաղցկեղի դեմ պայքարել վաղ հասակից»…

«Ես արվեստի գործիչ եմ և ես սատարելու եմ քաղցկեղի գլոբալ էպիդեմիայի դեմ պայքարին»…

Սրանք մեջբերումներ են Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում բացված ցուցահանդեսից, որը նպատակ ունի է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով մարդկանց հիշեցնելու քաղցկեղի վաղ ախտորոշման նշանակությունը.«Ամեն տարի փետրվարի 4-ին քաղցկեղի դեմ պայքարի միջոցառումներին սովորաբար մասնակցում են բժիշկներն ու բուժաշխատողները, սակայն այս տարի քաղցկեղի դեմ պայքարում որոշեցինք ընդգրել տարբեր բնագավառների մասնագետներին, որպեսզի միահամուռ ուժերով պայքարենք այս բարդ հիվանդության դեմ: Տարբեր մասնագիտութունների ներկայացուցիչների ներառելով՝ մենք բոլոր ուղերձներում կարմիր թելով տանում ենք այն գիծը, որ վաղ ախշտորոշումը մեծաթիվ կյանքեր է փրկում: Եթե հիվանդությունը ի հայտ է եկել՝ չի նշանակում, որ ամեն ինչ վերջացած է: Շատ հիվանդներ բացարձակ առողջանում են և ապրում են սովորական կյանքով»,- ասում է միջոցառման նախաձեռնող ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը՝ նշելով, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Առողջապահության նախարարության ու Մետրոպոլիտենի համագործակցության արդյունքում:
Ըստ նրա՝ քաղցկեղի դեմ պայքարին ուղղված միջոցառումներ ամեն տարի տեղի են ունենում, և չնայած այդ ամենին՝ ամբողջ աշխարհում քաղցկեղով հիվանդների թիվը գնալով աճում է: Ըստ կանխատեսումների՝ 2030 թվականին ամբողջ աշխարհում 27 միլիոն նոր դեպք է հայտնաբերվելու: Հետևաբար պետք է գնալով էլ ավելի ինտենսիվացնել քայլերն այս ուղղությամբ. «Մենք կոչ ենք անում որպեսզի մարդիկ վաղ դիմեն, սկրինինգային ծրագրերին ժամանակին մասնակցեն, և այդ նպատակով նախարարությունը ընդլայնում է սկրինինգային ծրագրերը: Այս տարի հատկապես շեշտադրումը դրել ենք թոքի քաղցկեղի դեմ պայքարի միջոցառումների վրա, քանի որ թոքի քաղցկեղ ունեող մարդկանց քանակն աճում է»,- շեշտեց Հայկուհի Գյոկչյանը՝ նշելով, որ այս տարվա միջոցառումների կարգախոսն է՝ “ԵՍ ԿԱՄ, ԵՍ ԳՈՐԾՈՒՄ ԵՄ”:
ԱՆ գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանն էլ շեշտեց, որ քաղցկեղի դեպքերի մոտ 40 տոկոսը կարելի է կանխարգելել, իսկ այդ հարցում առաջնահերթ քայլը վաղ ախտորոշման հնարավորություններ ստեղծելն է:


Երևանի մետրոպոլիտենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն էլ նշեց, որ իրենք սիրով են հարթակ տրամադրել ցուցահանդես համար, քանի որ մետրոյով ամեն օր շուրջ 75 հազար ուղևոր է երթևեկում, ու դա հրաշալի միջոց է, որ քաղցկեղի դեմ պայքարի ուղերձներին, որոնք փակցված են ոչ մետրոյի տարբեր կայարաններում, մեծաթիվ մարդիկ ծանոթանան:

Ի դեպ ցուցահանդեսից զատ արդեն Մետրոնոմում շատ գեղեցիկ ավազային ներկայացում տեղի ունեցավ: «Մի կյանքի պատմություն» խորագրով շոուն պատմում էր քաղցկեղը ապրած ու հաղթահարած մարդու ընտանիքի մասին. «Եղեք առողջ հանուն Ձեր ընտանիքի»,- այս ուղերձով եզրափակվեց միջոցառումը: