Ռուբեն Հայրապետյանը ոչ մի իրավախախտման հետ գործ ունենալ չի կարող. փաստաբան (տեսանյութ)
ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը չգիտի, թե ինչու են բերման ենթարկել Հայրապետյանին, բայց լրագրողների հետ զրույցում իր դիտարկումներն արեց:
«Հաշվի առնելով վերջին իրողությունները՝ Արթուր Դանիելյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի և այլ անձանց բերման ենթարկելու գործողությունները, կարող եմ ենթադրել, որ Ռուբեն Հայրապետյանը թմրանյութ կամ զենք պահելու կասկածանքով է բերման ենթարկվել»,-ասաց նա:
Նա նշեց, որ Հայրապետյանին բերման ենթարկել դիմակավորված հատուկ ջոկատայինները: Փաստաբանի խոսքով, ՔԿ-ն պաշտոնապես հաստատել է, որ բերման ենթարկելու գործողությունը որևէ առնչություն չունի ՀՖՖ քրեական գործի հետ. Ռուբեն Հայրապետյանն այդ գործով հարցաքննվել է որպես վկա և ցուցմունքներ է տվել այդ դեպքի վերաբերյալ:
Փաստաբանի խոսքով, Ռուբեն Հայրապետյանը ոչ մի իրավախախտման հետ գործ ունենալ չի կարող:
Մանրամասները` տեսանյութում