Ռոնալդուն պատմություն է կերտում նաև «Յուվենտուս»-ում
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուս» տեղափոխությունից հետո բացառիկ ցուցանիշ է գրանցել։
Նա այս պահի դրությամբ թուրինյան ակումբում դարձել է 50 գոլի հեղինակ և այդ ցուցանիշին նա հասել է 70 խաղ անցկացնելուց հետո։
Ընդգծենք, որ նա 9-րդ խաղն անընդմեջ դառնում է գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն նախորդ ամռանը տեղափոխվեց Թուրին՝ Մադրիդի «Ռեալ»-ից։