Ի՞նչ եք բանակցում Ադրբեջանի հետ, ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը. Շարմազանովի հարցերը՝ Փաշինյանին
Պարոն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ,ձյան առատության և հնարավոր բերքատվության մասին խոսելու փոխարեն,նախ և առաջ ասա, թե այդ ի՞նչ եք բանակցում Ադրբեջանի հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը։
Ի վերջո, ո՞րն է քո մոտեցումն ու կետը Արցախյան հարցում։
Թե չէ ձյուն է գալիս փաթիլ,փաթիլ...
Հ.Գ. Հարցերիս պատասխանելուց հետո չմոռանաս ընթերցել ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը, բայց ոչ քո պատգամավորներից մեկի թարգմանությամբ»։