ԱՄՆ իշխանությունները չեն առաջարկում Բելառուսին ընտրություն կատարել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Պոմպեո
ԱՄՆ իշխանությունները չեն առաջարկում Բելառուսին ընտրություն կատարել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պոմպեոն ասել է, որ Բելառուսն ու Ռուսաստանը հարաբերությունների «երկար պատմություն» ունեն: Նա շեշտեց, որ ԱՄՆ-ն Մինսկին չի առաջարկում ընտրություն:
Բացի այդ, պետքարտուղարը հայտարարել է առաջիկայում Միացյալ Նահանգների ՝ Բելառուսում իր դեսպան նշանակելու մտադրության մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մայք Պոմպեոն աշխատանքային այցով ժամանել է Մինսկ: