Իրաքում ամերիկյան ռազմաբազայի մոտ ականներ են պայթել
Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազայի մոտ 5 ական է ընկել: Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից:
Պայթյունների հետևանքով տուժածներ չկան: Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են արձակել ականները:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Իրանի կողմից խոցվեց Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազան, ինչի հետևանքով 81 մարդ վիրավորվեց: