Փաշինյանը կմեկնի Ղազախստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են Կառավարության աշխատակազմից:
Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: