Օբամեյանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»
Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։
Ակումբը վստահ է, որ Օբամեյանգին կատալոնական ակումբի ղեկավարները կգնեն տրանսֆերային պատուհանի վերջին շաբաթվա ընթացքում։ Այս տրանսֆերի համար կատալոնական ակումբը պատրաստ է վճարել 50 միլիոն եվրո։
Ընդգծենք, որ Լուիս Սուարեսի վնասվածքից հետո ակումբը դիտարկում է կենտրոնական հարձակվող ունենալու մի շարք տարբերակներ։