Արտակարգ դեպք Իրանում․ Թեհրանից թռչող ինքնաթիռը վայրէջքի ժամանակ հայտնվել է ավտոմայրուղում
Իրանական ավիաընկերությանը պատկանող Caspian Airlines ինքնաթիռը, որում եղել է 136 ուղևոր, վայրէջք կատարելիս հայտնվել է ավտոմայրուղու վրա։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Դեպքը տեղի է ունեցել այսօր Մախշահար քաղաքի օդանավակայանում։
Օդաչուն, ով Թեհրանից է թռչելիս եղել, վայրէջքը կատարել է ուշ, ինչի հետևանքով էլ եղել է դեպքը։ Բարեբախտաբար տուժածներ չկան։