Դու հանճարեղ էիր․․․Մեսսին անդրադարձել է Կոբի Բրայանտի մահվանը
Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին գրառում է կատարել և անդրադարձել աշխարհահռչակ բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահվանը։
Նա մասնավորպես գրել է․ «Ես բառեր չունեմ ասելու․․․․Ես իմ ամբողջ սերն եմ հայտնում Կոբիի ընտանիքին և ընկերներին: Հաճելի էր ձեզ հետ հանդիպելը և հաճելի էր ձեզ հետ ժամանակ անցկացնելը։ Դու հանճարեղ էիր: Քչերից մեկը»։
Հիշեցնենք, որ 41-ամյա բասկետբոլիստը մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով։