Զոհրաբ Մնացականյանը հանդիպումներ կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ. ԱԳՆ
Հունվարի 29-ին և 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի»,- գրել է Նաղդալյանը։