Չինաստանում մահացել է մարդկանց կորոնավիրուսից բուժող բժիշկը
Չինական Ուհան քաղաքում մահացել է 62-ամյա օտոլարինգոլոգ Լյան Ուդունը, որը զբաղվում է նոր տիպի կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ։ Այս մասին հաղորդում է Paper-ը։
Տղամարդը վարակվել է իր հիվանդներից անցյալ շաբաթ, վիճակը գնալով վատացել է։ Չնայած բժիշկների բոլոր ջանքերին, նա մահացել է հունվարի 25-ի առավոտյան։