Վիկտոր Մոուզեսը տեղափոխվեց «Ինտեր»
Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Վիկտոր Մոուզեսը վարձակալվել է իտալական «Ինտեր»-ի կողմից։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։
Միլանյան ակումբը 29-ամյա կիսապաշտպանին վարձակալել է՝ հետագայում տրանսֆերը գնելու պարտավորությամբ։ Իտալականա ակումբը գնելու դեպքում կվճարի 12 միլիոն եվրո։
Ընդգծենք, որ ֆուտբոլիստն ու «Ինտեր»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն միասին աշխատել են «Չելսի»-ում։