Դաժան սպանություն՝ Տավուշում. մշակույթի տան տնօրենը խեղդամահ է արել իր կնոջը՝ ինքնասպանության իմիտացիա ստեղծելով
Երեկ՝ հունվարի 22-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Չինարի բնակավայրի տներից մեկում կնոջ դի կա կախված։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13։00-ից մինչև 16։40-ն ընկած ժամանակահատվածում, ըստ նախնական տեղեկությունների, Չինարի բնակավայրի բնակիչ՝ 30-ամյա Նաիրուհի Ա-ն իրենց տան ննջասենյակում մանկական օրորոցից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
Դեպքի վայր ժամանած դատական բժիշկը, զննելով դին, հայտնել է, որ դիակի արտաքին զննությամբ դեմքի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ։
Կայքի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները կասկածներ են ունեցել, որ տեղի ունեցածը ինքնասպանություն չէ, այլ իմիտացիա, և ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզել են, որ հունվարի 22-ին, ժամը 15։00-ի սահմաններում Չինարի բնակավայրի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Պետրոսյանն իր առանձնատան ննջասենյակում Նաիրուհի Ա-ին հակի թելով խեղդամահ է արել։
Փաստի առթիվ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ. Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ Գ. Պետրոսյանն աշխատում է Չինարի բնակավայրի մշակույթի տան տնօրեն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում