Օբամեյանգն ու Վերները չեն տեղափոխվի «Բարսելոնա»
Կատալոնական «Բարսելոնա»-ն Լուիս Սուարեսի վնասվածքից հետո շարունակում է կենտրոնական հարձակվողի փնտրտուքները: Այս մասին տեղեկանում ենք Sport.es կայքից:
Կատալոնական ակումբը վարձակալության առաջարկով դիմել է Տիմո Վերների ու Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի ակումբներին, սակայն մերժում է ստացել:
Ակումբը դիտարկում է նաև «Մոնակոյի» հարձակվող Բեն Յեդդերի տարբերակը: