Պարոն Մարուքյան, եթե կարոտում եք Ձեր նախկին խորհրդարանի ընկերներին, գնացեք, իրենց հետ սուրճ խմեք․ վեճ՝ Մարուքյանի ու իմքայլականի միջև (տեսանյութ)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց Երևանի քաղաքապետարանի կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրման հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկին, որն արվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից։ Էդմոն Մարուքյանը նկատեց, որ «Իմ քայլը» քաղաքական կամք չունի Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկներն ուսումնասիրելու համար։
«Ես ուզում եմ ասել, որ սա վատ նախադեպ է: Նման նախադեպ չի եղել անգամ նախորդ խորհրդարաններում, որ ընդդիմության լիազորությունները նման ձևով տապալվեն: Սա քաղաքական լուրջ հետևանքներ է ունենալու»,- ասաց Մարուքյանը:
Արձագանքելով Մարուքյանին՝ իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հեգնեց․
«Պարոն Մարուքյան, եթե կարոտում եք Ձեր նախկին խորհրդարանի ընկերներին, գնացեք իրենց հետ սուրճ խմեք»,- ասաց նա։
Մարուքյանն իր հերթին հետ չմնաց։ Երկխոսությունը վերածվեց վիճաբանության։ Ու մինչ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ էր անում հանդարտվել՝ Մարուքյանը լքեց նիստերի դահլիճը։
Մանրամասները՝ տեսանյութում