Որ ժողովրդի դարդ ու ցավը չեք հասկանում, գոնե մի խանգարեք, թողեք աշխատենք, ապրենք, մորթեցիք արդեն․ անասնապահների բողոքի ակցիան (տեսանյութ)
Մսագործներն ու անասնապահները տարբեր մարզերում վաղ առավոտից փակել են ավտոճանապարհները։ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհը փակած անասնապահները նկատում են, որ սպանդանոցների մասին կառավարության որոշումը սխալ է և ժողովրդին կսննկացնեն։ Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ եթե սպանդանոցները գործեն, ապա շատերը կթողնեն անասնապահությունը։
«Ես ինչի՞ տեր եմ, որ 10 խոզի համար 50000 դրամ տամ սպանդանոցին, ինչի՞ համար։ Էլ չեմ ասում ճանապարհի ծախսը»,- ասաց ցուցարներից մեկը։
Մեկ այլ անասնապահ էլ նկատեց, որ բոլորը միայն ամբիոնից խոստումներ են տալիս, բայց ոչ ոք իրենց չի օգնում։
«Իշխանությունը ժողովրդի մասին չի մտածում, ժողովրդին չի օգնում։ Որ ժողովրդի դարդ ու ցավը չեք հասկանում՝ գոնե մի խանգարեք ժողովրդին, թողեք աշխատենք, ապրենք․ մորթեցիք արդեն»,-ասաց մի ցուցարար։
Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում