Վարչապետի աշխատակազմի հայտարարությունը` Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ
ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ և ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի: Այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
«ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ և ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին: Նաև երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ: