Սարսափելի և զզվելի է. անամոթներ. Գագիկ Համբարյանը` Գեորգի Կուտոյանի մահվան արձագանքների մասին
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադարձել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվանն ու դեպքի արձագանքներին:
«Սարսափելի և զզվելի է... Անամոթներ...
Այսօր ամբողջ լրատավադաշտը ողողված է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրով... Շատ ԶԼՄ-ների նկարահանող խմբերը ուղիղ հեռարձակում են կազմակերպել այն շենքի մոտից, որի բնակարաններից մեկում էլ հայտնաբերվել է Կուտոյանի դին...
Սարսափելին և զզվելին այն է, որ ուղիղ հեռարձակման ժամանակ մեծ թվոր օգտատերեր «ժպտավուն» և «սրտիկային» սմայլիկներ են դնում այդ նյութերի տակ՝ իրենց վերաբերմունքն այպես արտահայտելով երիտասարդի մահվան կապակցությամբ...
Ա՛յ անամոթներ, այ՛ տականքներ դուք ընդհանրապես ամոթ, նամուս ունեք... Մահացածը երիտասարդ է... Ինչպե՞ս կարելի է ուրախանալ կամ հրճվել, երբ մարդու մահվան լուր ես իմանում... Հատկապես, երբ մահացածը երիտասարդ է...
Մեր հասարկաությունը հիվանդ է... Հիվանդ է՝ չարությամբ, նախանձով և միմյանց ատելությամբ, որի հետևանքները կործանարար են լինելու...
Հ.Գ.Լինել ընդդիմադիր կամ չընդունել նախորդ իշխանություններին՝ չի նշանակում ուրախանալ վերջիններս ողբերգություններով և մահվան դեպքերով...
Ամեն ինչ բումերանգով հետ է գալու... Երբեք չմոռանաք..»,-գրել է Համբարյանը` ֆեյսուքյան իր էջում: