Քեյթ Բլանշեթը կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի ժյուրին
Ավստրալական ծագմամբ դերասանուհի Քեյթ Բլանշեթը կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի հիմնական մրցույթի միջազգային ժյուրին: Այդ մասին հունվարի 16-ին հայտարարել է Վենետիկյան բիենալեի տնօրենությունը՝ տեղեկացնում է TASS-ը:
«Քեյթ Բլանշեթն ավելին է, քան պարզապես ժամանակակից կինոյի կուռքը, որին նկարահանում են վերջին քսան տարվա ամենահայտնի ռեժիսորները»,- ասել է ստուգատեսի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան: