2019-ին Հայաստանում 13 ծննդկան է մահացել․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
2019 թվականին Հայաստանում գրանցվել է 13 ծննդկանի մահ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա վստահեցնում է, որ այդ մահացությունների պատճառը ոչ թե անորակ կամ սխալ բուժսպասարկումն է, այլ կանանց հարակից հիվանդությունները։
Նախարարի խոսքով՝ շատ ժամանակ, սոցիալական պայմաններից ելնելով, կանայք չեն գնում բուժզննման ու առողջական խնդիրներ են առաջանում, ինչի հետևանքով էլ ծննդկանների մահացություններ են գրանցվում։
Մանրամասները՝ տեսանյութում