Չինաստանում ճանապարհի տակ հայտնված ավտոբուսի հետևանքով կա 6 զոհ և 16 վիրավոր
Չինական Սինին քաղաքում ճանապարհ էր փլուզվել, ինչի հետևանքով ավտոբուսը հայտնվել էր հողի տակ։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Դեպքի հետևանքով 6 մարդ մահացել է, իսկ 16-ը՝ վիրավորվել։
Նշվում է, որ ասֆալտը փլուզվել է, ինչի հետևանքով էլ ավտոբուսը հայտնվել է հողի տակ։ Փոսի խորությունը կազմել է ավելի քան 10 մետր։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։