Մեր երեխեքի մահը կշատանա․ Եղվարդի ծննդատունը փակում են (տեսանյութ)
Փոխանակ էս ծննդատունը սարքեն՝ փակում են։ Լրագրողների հետ զրույցում իրենց վրդովմունքը հայտնեցին եղվարդցիները, ովքեր բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք պատմում են, որ Եղվարդի ծննդատան փակման մասին պատահական են իմացել։
«Ո՞նց իմացանք, երկու հարսը կային, որ եկել էին պառկեն, մեկ էլ աշխատողներին ասել են՝ չընդունեք, ոչ մի հղիի․ տենց ո՞նց կլինի։ Ուրեմն ես փողոց եմ փակել, որ ավելի լավ լինի, հիմա գալիս են մեր ծննդատունը փակե՞ն»,- նկատում է ակցիայի մասնակիցներից մեկը։
Մյուսն էլ նկատում է․ «Եթե հավաքեին իրենց ու տեղյակ պահեիին, որ փակելու են, մեզնից էլ հարցնեին, թե ինչ կարծիքի ենք, կարող ա կուլ գնայինք ու ամոթու ասեինք՝ դե որ մեզ հարցնում եք, մեզ բանի տեղ եք դրել․․․ բայց սենց միանգամից հրահանգ ինջեցնեն, թե հղի չընդունե՞ք»։
Բնակիչների պնդմամբ՝ ծննդատունը սպասարկում է միանգամից մի քանի համայնքի ու բավականին լավ է սպասարկել։
«Էսա ընտրարշավ լինի, կասեն՝ փլան քայլն ա եկել, ակումբում հավաքվեք։ Բա ես էդ քայլին եմ ընտրել, ինչի՞ իմ կարծիքը հաշվի չի առնում»,- ասաց Եղվարդի մի բնակիչ։
Մանրամասները՝ տեսանյութում