«Բարսելոնա»-ում չեն կողմնորոշվում նոր գլխավոր մարզչի հարցում
Կատալոնական «Բարսելոնա»-ն Չավիի ակումբը գլխավորելու մերժումից հետո դիտարկում է գլխավոր մարզչի նոր տարբերակներ։
Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-յից։ Կատալոնական ակումբի ղեկավարները դիտարկում են մի քանի տարբերակներ, և այլ կերպ ասած նրանք հիմա կանգնած են փակուղու առաջ։ Դիտարկվում է Ռոնալդ Կումանի, Ռոբերտո Մարտինեսի տարբերակները։
Ակումբը կարող է գլխավորել նաև «Բարսելոնա Բ»-ի մարզիչ Խավի Գարսիա Պիմենտուն և ակումբի նախկին ֆուտբոլիստ Գաբրիել Միլիտոն։