Աբխազիայի նախագահը հրաժարական տվեց
Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան հրաժարական տվեց: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Ավելի վաղ նա նշել էր, որ կներկայացնի իր հրաժարականը: Խոսելով արտահերթ նախագահական ընտրությունների մասին՝ նա նշել է, որ «կյանքը ցույց կտա», թե արդյոք ինքը կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ:
Այս պահի դրությամբ արդեն հայտնի է, որ արտահերթ նախագահական ընտրությունները կկայանան 2020 թվականի մարտի 22-ին: