Պաշտոնական․ Կամո Հովհաննիսյանը «Կայրաթի» ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը տեղափոխվեց Ղազախական «Կայրաթ» ակումբ։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։
Հովհաննիսյանն ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր, սակայն այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
Ընդգծենք, որ օրեր առաջ Կամոն մարզում էր անցկացրել ղազախական ակումբի կազմում։