«Տոտենհեմ»-ը ցանկանում է գնել Կշիշտոֆ Պյոնտեկին
Լոնդոնի «Տոտենհեմ»-ը ցանկանում է գնել իտալական «Միլան»-ի լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկին։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։
Լոնդոնյան ակումբը Հարի Քեյնի վնասվածքից հետո փնտրում է կենտրոնական հարձակվողի և այս պահի դրությամբ նա ցանկանում է գնել Պյոնտեկին։ Դեռևս պաշտոնական բանակցություններ չեն սկսվել, սակայն կայքը նշում է, որ լոնդոնյան ակումբը ցանկանում է Պյոնտեկին գնել հունվարին։
Հիշեցնենք, որ Հարի Քեյնը վնասվածքի պատճառով բաց կթողնի 4 ամիս։