Ավտովթար Տիգրան Մեծ պողոտայի և Սասունցի Դավթի փողոցի խաչմերուկում
Հունվարի 9-ին, ժամը 16.20-ին, Երևանի Տիգրան Մեծ պողոտայի և Սասունցի Դավթի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-217230» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. վարորդները և «Տոյոտայի» 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին տեղեկանում են Ոստիկանության պաշտոնական կայքէջից:
Կատարվում է քննություն։