Գարիկ և Սոնա՝ «Էն Ում Ամանորն Է»․ պրեմիերա
Քիչ առաջ տեղի ունեցավ «Էն ում ամանորն է» երգի պրեմիերան, որը կատարում է Սոնա Ռուբենյանը։ Երաժշտության հեղինակը Գարիկ Պապոյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը։
Երգի մասին Պապոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ուղղակի երգ է, մի խորացեք, ասեմ ավելին՝ մի էլ սպասեք, ո’չ էլ նայեք։ Իսկ եթե պատահական տեսնեք, ապա հուսամ, որ ձեր դուրը կգա և տոնական տրամադրությունը ավելի կբարձրանա, բարի դիտում»։