«Ռեալ»-ի ղեկավարները չեն ցանկանում գնել Պոլ Պոգբային
Մադրիդի «Ռեալ»-ը չի դիտարկում գնելու ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է ակումբում տեսնել Պոգբային։
Մադրիդյան թիմի ղեկավարները չեն ցանկանում մեծ գումարներ ծախսել Պոգբայի տրանսֆերի համար, քանի որ թիմում կա երիտասարդ Ֆեդերիկո Վալվերդեն, ով շատ մեծ աճ է գրանցում։
Ավելի վաղ իսպանական սպորտային մամուլը գրեց, որ Պոգբան հնարավոր է կարիերան շարունակի «Յուվենտուս»-ում։