Ճապոնիայում ամբողջությամբ ոսկուց խաղ են պատրաստել
Ճապոնական Tanaka Kikinzoku Kogyo ոսկերչական ընկերությունը հանրությանն է ներկայացրել 150 միլիոն իյեն արժողությամբ ամբողջությամբ ոսկուց պատրաստված սեղանի խաղը:
Խաղը համարվում է աշխարհում ամենաթանկարժեքը: Խաղի պատրաստման համար օգտագործվել է շուրջ 12,4 կիլոգրամ ոսկի և 4,5 կիլոգրամ պլատին:
Սեղանի խաղի բոլոր դետալները ձեռքով պատրաստած են, իսկ խաղն ամբողջությամբ պատրաստելու համար ոսկերիչներից 4 ամիս է պահանջվել: