Վենետիկում նորից բարձրացել է ջրի մակարդակը
Այսօր առավոտյան ջրի մակարդակը նորից բարձրացել է Վենետիկում։ Ջրի մակարդակը բարձրացել է 139 սանտիմետրով։ Բարձրանալուց հետո ջրի մակարդակը նորից իջել է։ Ջրի մակարդակի բարձրացում կանխատեսվում է նաև վաղը։
Վենետիկում զբոսաշրջիկների թիվը հստակ նվազել է։ Երբ նոյեմբեր ամսին ջրի մակարդակը բարձրացավ 187 սանտիմետրով, այդ ամենից հետո Վենետիկում զբոսաշրջիկների թիվը նվազեց 2 անգամ։
Այս պահի դրությամբ Վենետիկի պատմամշակութային կոթողների 60 տոկոսը ծածկված է ջրով։